Շատ երիտասարդ տարիքում մահացել է Նիկոլ Փաշինյանի մտերիմ հարազատը․ մանրամասներ

Փաշինյանների համար ցավալի կորուստ է գրանցվել։ Իր սոցհարթակում Փաշինյանների մտերիմ մարդու անժամանակ մահվան մասին է հայտնել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Սիփան Փաշինյանը։ Սիփան Փաշինյանի հրապարակումից հասկանալի է դառնում, որ նրանք շատ մտերիմ են եղել։

Նա տեղադրել է իրենց վաղամեռիկ հարազատի հետ համատեղ մի լուսանկար՝ գրելով հետևյալ տողերը․ «Իմ արդար, իմ ազնիվ, իմ լավ, իմ գաղափարկան, իմ հենարան, իմ Արկո ախպեր։ Աստված հոգիդ լուսավորի»։

Սիփան Փաշինյանի այս հրապարակման ներքո շատերն են ցավակցական հրապարակումներ, մեկնաբանություններ թողել։ Մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ մահացողը նրանց ամենից մտերիմ ընկերներց մեկն է, ով եղբոր պես հարազատ է եղել նրանց։


Հասկանալի է դառնում նաև, որ նա շատ նվիրված ու պատրաստակամ երիտասարդ է եղել շատերի նկատմամբ։ Մեկնաբանություն է թողել քպական գործիչներից Հայկ Ծատուրյանը։ Նա գրել է․ «Հզոր, բարի, հայրենասեր մեր ընկերը, մեր մարտական ընկերը, միշտ պատրաստ, լույսի մեջ մնա, Արկո ջան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: