«Շատ եմ ցավում նրա համար, անմիտ ու անհայրենիք․․․»․ Նազենի Հովհաննիսյանը Հովհաննես Ազոյանի մասին

Շատերն են քաջատեղյակ, որ վերջին օրերի ցույցերի կողմնակից և ակտիվ մասնակից են նաև Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը և շատ այլ հայտնի դեմքեր։

Երեկվանից նրանք ակտիվ շրջանառում են Ավետ Բարսեղյանի կողմից գրված խոսքերը, որն ուղված է Նիկոլ Փաշինյանին։ Օգտատերերը համացանցայի տարբեր հարթակներում թողնում են իրենց մեկնաբանությունները և հայաստանյան այսօրվա իրականության վերաբերյալ հայտնում սեփական կարծիքը։

Ուշագրավ մի մեկնաբանություն ենք ներկայացնում այս նյութում, որտեղ Նազենի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել Հովհաննես Ազոյանի մասին։

Երեկ Անժելա Էլիբեկովան համացանցային իր հարթակում մի գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել է Հովհաննես Ազոյանի այն գրառմանը, որտեղ դերասանը գրել էր, որ հրապարակում անլվաներ և կիսախուլիգաններ են հավաքվել։ Էլիբեգովան գրել է․ «Չխնդաք, բայց Ազոյան Հովոն մեզ անվանում ա անլվա կիսախուլիգաններ։ Մեզ, Կառլ, Հովոն, Կառլ»։

Այս գրառմանն արձագանքել է Նազենի Հովհաննիիսյանը և մեկնաբանությունների հատվածում գրել․ «Շատ եմ ցավում նրա և նրա նմանների համար։ էդպես էլ մնացին կույր՝ հոգով, թե մտքով։ Անմիտ ու անհայրենիք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!