«Շատ եմ կարոտում․․․»․ Աղաս Մանուկյանը մոր մասին խոսելիս չկարողացավ զսպել արցունքները․ տեսանյութ

Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը հայտնի լրագրող Ամալյա Հովհաննիսյանի հյուրն է եղել: Նա բավական անկեղծ զրույց է ունեցել։

Հումորիստը խոսել է իր կարիերայի սկզբնական փուլի, ձախողումների, իրեն չհավատալու և այլ դժվարությունների մասին։ Աղասը պատմում է, որ իրեն ոչ ոք չէր հավատում, ավելին՝ խորհուրդ էին տալիս վերջ տալ այդ ամենին և լուրջ գործով զբաղվել։

Աղասը մնաց, պայքարեց և այսօր արդեն շատերին ապացուցեց, որ իր մոտ ստացվել է այն, ինչը ցանկացել է և տարիներ շարունակ ձգտել։ Աղասը տասնչորս տարի այս ոլորտում է եղել, սակայն հանդիսատեսը նրան սկսեց ճանաչել միայն վերջին տարիներին։

Հումորիստը խոստովանում է, որ շատ է հիասթափություններ ունեցել և շատ է պատահել, որ ցանկացել է թողնել ու հեռանալ։ Բազմաբնույթ աշխատանքներ է կատարել․ աշխատել է շինանյութի խանութում, հացի փռում և այլն։

Բայց մշտապես հավատացել է ինքն իրեն և  վստահ է եղել, որ մարդիկ սիրելու են իր հումորը և գալու են ներկայացումներին։ Մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!