«Շատ եմ ափսոսում, որ չհասցրեցի քեռիից դառնալ ընկեր…»․ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել և պատմել ընտանեկան ողբերգության մասին

Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հանրայնացրել, որոնցից մեկն առաջնագծից է, իսկ մյուսն՝ արխիվային։

Արխիվային լուսանկարում Լևոնը դեռահասության տարիքում է՝ շրջապատված հարազատներով, որոնք նույնպես դեռ փոքր են։

Իսկ առաջնագծից հանրայնացված լուսանկարում նույն դեմքերն են, որոնցից մեկն արդեն, ցավոք սրտի, բացակայում է։

Լուսանկարներին կից գրառման մեջ Լևոնը փոքր-ինչ մանրամասնել է ցավալի դեպքի մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Մեկ տարի առաջ, հրամանատարի կյանքը փրկելիս, զոհվեց մեր Հենրին:

Շատ եմ ափսոսում, որ չհասցրեցի քեռիից դառնալ ընկեր…»։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցություն էր ունեցել նաև Լևոն Քոչարյանը։

Նրա յուրաքանչյուր քայլ մշտապես արժանանում է քննադատության, անգամ պատերազմ մեկնելը։ Այդ օրերին Լևոնի կինը՝ երգչուհի Սիրուշոն, գրառումներ էր կատարում, որտեղ ակնհայտ էր անհանգստություն ինչպես ամուսնու, այնպես էլ բոլոր հայորդիների համար։

Լևոնը և նրա ընտանիքը Արցախցի են և մշտապես այցելում են հայրենիք, որի մասին հաճախ են պատմում սոցիալակն հարթակներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: