Աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանը նոր կանխատեսումներ է ներկայացրել, որոնք բավականին մտահոգիչ են։ Նա հիմնականում խոսել է երկրի առաջնորդի և նրան սպասվող իրադարձությունների մասին։
Նա նշում է, որ մոտ ապագայում՝ մասնավորապես հոկտեմբեր ամսին, Ն․ Փաշինյանի կյանքի համար անհանգստացնող դեպքեր են սպասվում։
Աստղահոգեբանը մեծ անհանգստությամբ ասում է, որ այդ պարագայում ժողովուրդը միանգամից շուռ կգա, քանի որ շատերն են նրան սիրում, իսկ նրան սիրողների մեջ շատ են մայրերը։
Լյուսյա Հակոբյանը հոկտեմբերի քսանից հետո երկրում հողի հետ կապված նոր լարվածություն է կանխատեսում, քանի որ հողը կուտակված չար էներգիայից եռում է։
Ամեն դեպքում Լյուսյա Հակոբյանը կարևորում է վարչապետի և Արարարտ Միրզոյանի գործոնները։ Նա ազգային թուլացման հիմքում մասնատումն է տեսնում։
Լյուսյա Հակոբյանը, հաշվի առնելով մոլորակների դիրքը և Ն․ Փաշինյանի պահվածքը, Պուտինի ընդունելությունը և այլն, փաստում է, որ վարչապետը բարի է։
Լ․ Հակոբյանն անկեղծանում է՝ ասելով, որ ընտրել է Տիգրան Արզաքանցյանին։ Աստղահոգեբանի վերլուծություններն ամբողջությամբ՝ կից։