Շատերը կհիշեն այս երգը․ հին ու բարի 90-ականներ

Այս երգը հիշու՞մ եք։ Այն հաճախ էր հնչում հավաքույթների ժամանակ, իսկ տանը մենակ մնալիս միացնում էինք ձայնարկիչը կամ երաժշտական կենտրոնը և հնարավորինս բարձրացնում ձայնը։

Եվ պետք չէ զարմանալ․ չէ՞ որ 90-ականներին և 2000-ականների սկզբին համակարգիչներն այնքան էլ տարածված չէին, իսկ սմարթֆոնների և պլանշետների մասին չեմ էլ խոսում։ Իսկական երջանկություն էր, եթե կարողանում էիր հեռախոսիդ մեջ սիրելի երգիցդ մի քանի տող ունենալ։

Նշենք, որ «Ռուկի վվերխ» խմբի այս երգը ներառված է երգչախմբի «Сделай погромче» ալբոմում, որը լույս է տեսել 1998-ին։

Հիթային կատարումն արագորեն տարածվեց երիտասարդության շրջանում՝ ռուսական և ԱՊՀ երկրների հիթ շքերթներում բարձր հորիզոնականներ նվաճելով։

Դե իսկ մենք վայելում էինք․․․

Լավ ժամանակներ էին։

Понравилась статья? Поделиться с друзьями: