Շառլ Ազնավուրի երգը՝ հայերենով. Շուշան Պետրոսյան՝ «Տարեք ինձ»․ անչափ գեղեցիկ տեսանյութ

Ինչպես հայտնի է երգչուհի Շուշան Պետրոսյանը նախորդ գումարման Ազգային  Ժողովում մանդատ ուներ և ներկայանում էր որպես պատգամավոր։

ՀՀԿ ներկայացուցիչը մի քանի տարի անընդմեջ գործունեություն է ծավալել Հայաստանի պետական ապարատում։

Եվ երևի թե զբաղվածությունն էր պատճառը, որ Շուշանը նոր ստեղծագործություններով և նոր կատարումներով հանդես չէր գալիս՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակին բավականաչափ սիրված երգչուհի էր և նրա ստեղծագործություններից շատերն էին հիթեր դառնում, հատկապես սիրված են նրա հայրենասիրական թեմատիկայի ստեղծագործությունները։ Իշխանափոխությունից հետո երգչուհին կարծես փոքրիկ քայլերով վերադառնում է երգարվեստ։

Նա ներկայացրել է նոր աշխատանք։ Շուշան Պետրոսյանը և «Նյումեգ»-ը ներկայացրել են  «Տարեք ինձ» երգը, որը  Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն թարգմանված տարբերակն է։

Երգի բառերի և երաժշտության հեղինակը հենց Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը, ռեժիսորը Հարութ Շատյանն է։ Այս գեղեցիկ աշխատանքը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: