Սոնա Ռուբենյանն այցելել է Արցախյան պատերազմում անմահացած հերոս՝ Շանթ Նավոյանի տուն։ Երգչուհին խոսել է հերոսի ընտանիքի անդամների, հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Սոնան Շանթի մասին ամիսներ առաջ նոր երգ ներկայացրեց, որը երգչուհին նվրել է հերոսի ծննդյան տարելիցին։ Այն դեկտեմբերի տասնչորսին էր։
Երգի բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Արսեն Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ երգը կոչվում է «Նռենի»։
Տեսանյութում Սոնան ցույց է տվել տան այն հատվածը, որտեղ Շանթի լուսանկարներն են, իրերը, նրա օրագիրը, որտեղ կարելի է գտնել այնպիսի գրվածքներ, նկարներ, որոնք մարդկային հոգին տակնուվրա են անում։ Շանթն ընդամենը տասնութ տարեկան էր։ Տեսանյութում երգչուհին նաև պատմում է, որ տարաբնույթ իրեր՝ վզնոցներ, ուլունքներ և այլն, անծանոթ մարդիկ բերում են Եռաբլուր և թողնում Շանթի մոտ։
Այս մասին կարող եք դիտել վարը ներկայացված տեսնայութում։ Հերոսներին փառք ու պատիվ և անվերջ խոնարհում․․․