Շամպինիոնի գինովցածն է համեղ․ պատրաստում ենք «Գինովցած շամպինիոն» աղցանը

Աղցանները մեծ շատ ավելի պահանջված են հատկապես ամռանը։ Հաճելի չէ ամռան տապին կանգնել գազօջախի կողքին և ճաշ պատրաստել։ Իսկ ահա աղցանի պարագայում այդպիսի բարդություններ չկան։ Հարկավոր է ընդամենը կտրատել մթերքները։

«Գինովցած շամպինիոն» աղցանը պատրաստելու համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ 300գ․ շամպինիոն, 2 լոլիկ, 1 գլուխ սոխ, 1 ստեպղին, 0․5 բաժակ սպիտակ գինի, 1 ճ/գ կիտրոն, 1 ճիգ բուսական յուղ, աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս։

Պատրաստման եղանակը շատ պարզ է։

Նախ պետք է լվանալ շամպինիոնը, շերտերով կտրատել, ապա ավելացնել գինին, աղացած սև պղպեղը, աղը և 10-15 րոպե մարմանդ կրակի վրա շոգեխաշել։

Հետո հարկավոր է մանր կտրատել սոխը, քերիչով անցկացնել ստեպղինը, իսկ լոլիկները շերտերով կտրտել։

Վերջում պետք է պատրաստված բաղադրիչները լցնել մեկ տարայում, համեմել կիտրոնի հյութով, բուսական յուղով։ Իսկ պատրաստի աղցանը կարող եք զարդարել լոլիկի շերտերով և կտրատված մաղադանոսով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!