«Շաաատ տպավորվեցի, նման քայլ ես էլ չէի սպասում․․․» ի՞նչ է պատմում Հայկոյի մասին հաղորդավարուհի Լիանա Տեր-Միանսյանը

Հաղորդավար Լիանա Տեր-Մինասյանը գրում է․ «Այսօր, մեր ATV-ի եթերում Հայկոյի հիշատակին նվիրված, «Ոչինչ չի մնա» ֆիլմն էր, որը Հրաչ Քեշիշյանի և Հայկոյի համատեղ փայլուն աշխատանքներից է: Իհարկե անչափ հուզվեցի, և հիշեցի մի դրվագ, որը բնութագրում է Հայկոյի ջիգյարով ընկեր լինելու տեսակը և բաց սիրտ ունենալու փաստը:

Տարիներ առաջ, «Արարատ FM» -ով վարում էի իմ հեղինակային հաղորդումը` հիթ-շքերթ էր, որի շրջանակում հյուրընկալում էի մեր հայտնիներին: Առաջին հյուրերից մեկը` Հրաչ Քեշիշյանն էր. եթերում խոսեցինք թե (այդ ժամանակ դեռ նոր ստեղծված) ATV-ի ծրագրերից, թե իր ֆիլմերից (այդ ժամանակ, որքան հիշում եմ ինքն աշխատում էր «3 ԸՆԿԵՐ» ֆիլմի ստեղծման վրա): Խոսեցինք նաև «Ոչինչ չի մնա» ֆիլմից և հենց եթերից Հրաչին ասացի, որ շաատ եմ սիրում Հայկոյի երաժշտական ձևավորումը, որը կատարյալ ձևով փոխանցեց ֆիլմի տրամադրությունը:

Ստացվեց այնպես, որ հաղորդման հաջորդ հյուրը հենց իմ ավագ լավ ընկեր` Հայկոն էր: Հայկոն եկավ, եթերից առաջ բնականաբար զրուցում էին և այդ ընթացքում ասաց, որ Հրաչի հետ մեր եթերը հաճույքով լսում էր, անգամ ուզում էր զանգել հենց ուղիղ եթեր, հաճելի անակնկալ անել մեզ համար:

Սկսվեց հաղորդումը, մտանք ուղիղ եթեր, և երբ զրույցի ընթացքում ակնարկեցինք եթերից դուրս մեր զրույցը, Հայկոն հենց ուղիղ եթերում ասեց. «Քանի որ, Լիան ջան, սիրում ես «Ոչինչ չի մնա»-ի երաժշտական ձևավորումը, ես քեզ ֆլեշով բերել եմ բոլոր այդ ֆոնային երաժշտությունները, կուզես օգտագործի հիթ-շքերթիդ համար որպես երաժշտական ֆոներ»:

Շաաատ տպավորվեցի, նման քայլ ես էլ չէի սպասում, թեև ինքը միշտ սիրում էր իր ընկերներին այսպիսի գեղեցիկ, ինչպես հենց ինքը կասեր, ԺԵՍՏԵՐ անել: Ու այդ պահից ի վեր իմ ռադիո հաղորդման ֆոնային երաժշտությունները դարձան «ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ»-ի ֆոնային երաժշտությունները:

Սա ընդամենը մի դրվագ է, որը հիշեցի, և որը շատ դիպում բնութագրում է Հայկոյին, իր ՋԻԳՅԱՐՈՎ լինելու տեսակն ու լավ ընկերություն անելու կարողությունը: Հայկո ջան, աննկարագրելի մեծ ցավ պատճառեցիր բոլորիս, բայց և այնպես, քո պոզիտիվ տեսակն իմանալով գիտեմ, որ կուզես, որ քեզ հիշենք, ոչ թե տխրելով, այլ քո արարքներով, ԼԱՎ և ՈւԺԵՂ ՄԱՐԴ տեսակով, քո հանճարեղ ստեղծագործություններով և իհարկե քո անմոռանալի կատակներով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: