Թագավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական ոլորտն ավելի է ամրանում և ընդլայնում իր հնարավորությունները:
Ն. Փաշինյանի վերջին գրառումը փաստում է այն մասին, որ վիրուսի դեմ պայքարի նպատակով նոր վերապրոֆիլավորումներ են արվում՝ թվով ավելի շատ բուժհաստատություններ ներգրավելով հակահամաճարակային պայքարի մեջ:
Վարչապետն ուշ երեկոյան հայտնել է, որ Սպիտակի, Վեդու ու Մարտունու բժշկական կենտրոնները միանում են հակահամաճարակային պայքարին: Նշյալ բուժհաստատություններում այսուհետ ընդունելու և բուժելու են թագավարակային հիվանդություն ունեցող քաղաքացիների:
Այսպիսով՝ կառավարությունը նպատակ ունի ավելացնել հիվանդներին ընդունելու հնարավորություններն ու մահճակալների թիվը՝ միաժամանակ նվազեցնելով հավանականությունը, որ հիվանդ քաղաքացիներ կմնան առանց բուժօգնության:
Բացի այս, վարչապետը առողջապահական ոլորտին առնչվող մեկ այլ կարևոր տեղեկություն ևս տվել է, ըստ որի մեր երկրում շուտով կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆ սարքը: Իսկ սա նշանակում է, որ քաղցկեղ ունեցող քաղաքացիներն այսուհետ ստիպված չեն լինի արտասահման գնալ ՊԷՏ/ՀՏ համար, այլ հնարավորություն կունենան մեզ մոտ անցնել այն: Կից՝ վարչապետի գրառումը: