Ն․ Զոհրաբյանը, Վ․ Էյֆաջյանը, Միքայել Մելքումյանը մեկնել են ՌԴ։ Որոշել են մեկնել ու վերականգնել իդեալական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անուշ Բեղլոյանը «Իմ Քայլը» կուսակցությունից, այս քայլի տրամաբանությունը չի ըմբռնում։
Նախ և առաջ չի հասկանում «վերականգնել» բառը, քանզի որևէ բան վնասված չէ, որ վերականգնի։ Անուշ Բեղոյանը նշել է, որ տարօրինակ է այս պահին ժամանակային ու ռեսուրսային սղության մեջ, տարբերակ են գտնում զբաղվելու մի բանով, որի կարիքը չկար։ ԲՀԿ-ի այս նախաձեռնությունը շատ հարցեր առաջացրեց, քանզի իրենց մեսսիջը այն էր, որ կան վատ, պրոբլեմատիկ հարաբերություններ ու իրենք «սուպեր հերոսների» նման գնում են «հարց լուծելու» ։
Յուրաքանչյուր մտածված գործունեություն կարևոր է, բայց անտրամաբանությունը չի խրախուսվում, իսկ այստեղ ակնհայտ է անտրամաբությունը ու քաղաքական դիվիդենտային քայլերը, որը գուցե այս պահին անհրաժեշտ չէին, քանզի կային իրական կարևոր քայլերի կարիք հենց սահմանային մասում։
Թե՞ ինչ արդյունքներով պատգամավորները հետ կգան, բարդ է ասել։