Շատերը դառը շոկոլադ են նախընտրում՝ կաթնային կամ սպիտակ շոկոլադի փոխարեն։ Սակայն ոչ իզուր։ Պետք է նշել, որ դառը շոկոլադը մայաների մոտ շատ հարգի է եղել։ Նրանք հավատում էին, որ դրանով պատրաստված ըմպելիքը մարդուն կարող է օժտել կախարդական ուժով։
Բացի այդ, դառը շոկոլադը շատ առողջարար է և օգնում է պայքարել մելանխոլիայի դեմ։
Ահա և շոկոլադե համեղ թխվածքի բաղադրմատոմսը՝
300գ․ ալյուր,
200գ․ շաքարավազ,
190գ․ սերուցքային կարագ,
120գ․ կակաո,
2 հավկիթ,
250 մ/լ կեֆիր,
2 թ/գ շոկոլադե լիկյոր,
2 թ/գ փխրեցուցիչ,
1 թ/գ վանիլի թուրմ,
0․5 թ/գ սոդա,
0․5 թ/գ ծովային աղ,
350 մ/լ ջուր։
Կրեմի համար հարկավոր է՝
300գ․ սերուցքային կարագ,
250գ․ սև շոկոլադ,
150գ․ շաքարավազ,
6 հավկիթ։
Տաք ջրի մեջ կակաո լցնել և խառնել՝ մինչև միատարր զանգվածի վերածվելը։
Հալեցնել սերուցքային կարագը և հարել շաքարավազով։ Կարագով տարային հավելել հավկիթները, վանիլի թուրմը և լավ խառնել։ Ստացված զանգվածին հավելել շոկոլադե լիկյորը։ Ավելացնել նաև 2 ճ/գ ալյուր և կրկին լավ խառնել։
Դրանից հետո մեկ այլ տարայում խառնել մնացյալ ալյուրը, փխրեցուցիչը, աղը, սոդան, կեֆիրը, լուծված կակաոն և հավկիթե-սերուցքային զանգվածը։
Խմորը խառնել։ Այն պետք է ստացվի միատարր և խիտ։
Եփել 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։ Թխելու համար նախատեսված տարայում պետք է ստվարաթուղթ լինի։ Ստվարաթղթին սերուցքային կարագ քսել։ Թխվածքը ջեռոցում թողնել մեկ ժամ։
Կրեմի համար ջրային գոլորշու վրա հալեցնել սև շոկոլադը։ Հարել մնացյալ կարագը։ Առանձնացնել դեղնուցները և սպիտակուցները։ Դեղնուցները ևս հարել։
Դրանից հետո կաթսայում 100 մ/լ ջուր լցնել, ավելացնել մնացած շաքարավազը և հյութ պատրաստել։ Եփել 15 րոպե, մարմանդ կրակի վրա։ Հյութը միացնել դեղնուցների, կարագի, շոկոլադի հետ և հարել՝ մինչև վերածվի միատարր զանգվածի։
Մեկ ժամ անց պատրաստի խմորը հանել ջեռոցից։ Սառչելուց հետո այն երկու մասի բաժանել, քսել կրեմը, և թխվածքը պատրաստ է։