Այսպես կոչված, տատիկի բաղադրատոմսերն առանձնանում են իրենց հագեցնող հատկությամբ և հրաշալի համով։ Այժմ ներկայացնում ենք այդպիսի բաղադրոմսով անհավանական համեղ կարկանդակ։ Փորձե՛ք և չեք զղջա։ Հավատացե՛ք, բոլորը Ձեզանից գոհ կմնան։
Նախ, տեսնենք, թե ինչ է հարկավոր դրա համար։ Այսպես, վերցնում ենք 5 կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, 1 հավի փոքրիկ ազդր, 2 հավկիթ, 100գ․ թթվասեր, 100գ․ մայոնեզ, 1 բաժակ ալյուր, 1 թ/գ սոդա, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Ազդրը պետք է բաժանել մանր կտորների։ Կտրատված մսին պետք է աղ և պղպղեղ հավելել։ Սոխը մաքրելուց հետո բարակ կտորների ենք բաժանում։ Կարտոֆիլը պետք է լվանալ, մաքրել և կտրատել կլորակների տեսքով։ Հավելել աղ և պղպղեղ։
Տապակային, որում պետք է պատրաստեք կարկանդակը, հարկավոր է բուսական յուղ քսել և մի փոքր ալյուր հավելել։ Նախ դնել կարտոֆիլը, ապա, որպես երկրորդ շերտ, հավի միսը, դրա վրա՝ սոխը։
Խորը ափսեի մեջ պետք է կոտրել հավկիթները, հավելել նաև թթվասերը, ալյուրն ու սոդան։ Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Ստացված զանգվածը լցնել տապակայում շարված մթերքների վրա։
Ջեռոցում այն պետք է եփվի 1 ժամ, 190 աստիճան ջերմաստիճանի ներքո։