Նրբագեղ ու ինքնատիպ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Ռոմելան նախօրեին նշել է ծննդյան հերթական տարեդարձն իրեն բնորոշ համեստությամբ։ Ռոմելային միշտ կարելի է տեսնել հավասարակշռված ու նրբագեղ կերպարում, չնայած որ կյանքում էմոցիոնալ է։
Ռոմելայի ծնողներն այն բացառիկ ծնողներից են, որոնք իրենց աղջկան ուղղորդել են թատերական ասպարեզ՝ հասկանալով, որ նա ունի տաղանդ և կարող է հաջողությունների հասնել այդ ոլորտում։
Ռոմելան իր մասնագիտական գործունեության ընթացքում որոշակի հիասթափություններ է ունեցել, քանի որ ժամանակին նրան չեն ցանկացել նույնիսկ փոքրիկ դերեր տալ։
Երբ Ռոմելան հաղթահարել է հերթական քասթինգը, նա կարողացել է ապացուցել, որ ինքն իսկապես տաղանդավոր է։ Ռոմելան ներկայիս ամենից սիրելի ու ընդունելի արտիստուհիներից է։ Նա ամուսնացած է։
Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է իր խաղին արձագանքում ու վերաբերվում իր ամուսինը։ Նա ասում է, որ ամուսինը լիովին հասկանում է իր մասնագիտությամբ պայմանավորված հանգամանքները։