Օրերս Ադրբեջանի կողմից իրականացված հերթական սադրանքի արդյունքում հայկական կողմը չորս զnհ գրանցեց և վեց վիրավոր։
Լուրը հերթական անգամ ցնցեց հանրությանը․ կրկին զnհեր, վիրավորներ և կարծես այս ամենն անվերջանալի է։ Չորս զnհերից մեկը՝ Մկրտիչ Հարությունյանը, երգչուհի Գաբի Գալոյանի ազգականն է։
Գաբին հրապարակում է կատարել, որի կից գրել է․ «Զnհվածներից Մկրտիչ Արմենի Հարությունյանն իմ ազգականն է, ում հորեղբոր տղան նույնպես զnհվեց»։ Գրառումը բավականին հուզիչ է։ Նշենք նաև, որ Գաբին Վանո Սիրադեղյանի քրոջ աղջիկն է։
Իսկ Մկրտիչ Հարությունյանն ընտանիքի հայր էր և երկու դուստր ունի։ Ընտանիքն առանց հայր մնաց, ում լույսը մարեց և առանց Մկրտչի նրանք ուղղակի չեն պատկերացնում իրենց կյանքը։
Մեր ցավակցություններն ու խոնարհումն ենք հղում զnհվածների ընտանիքներն, հարազատներին և ընկերներին, իսկ ստորև բերված տեսանյութում կարող եք տեսնել Մկրտիչ Հարությունյանի ընտանեկան մի քանի լուսանկարներ։