«Նրա հեռանալը շատ ցավալի է ոչ միայն բարեկամների, այլև բոլոր ճանաչողների համար»

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է հանրահայտ բնապահպան, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետ ու գործիչ Կարինե Դանիելյանը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է բնապահպանական արդյունավետ գործունեությանը։

 

Նախօրեին Կ․ Դանիելյանի հարազատները, ընկերներն ու մտերիմները մեծ ափսոսանքով նրան վերջնական հրաժեշտն են տվել։ Հրաժեշտի տպավորությունների ներքո գրականագետ Ազատ Եղիազարյանը գրել է հետևյալ ափսոսանքի ու գնահատումի խոսքերը․

«Այսօր մենք հրաժեշտ տվինք Կարինե Դանիելյանին։ Նրա հեռանալը շատ ցավալի է ոչ միայն բարեկամների, այլև բոլոր ճանաչողների համար։ Կարինեն ճառեր չէր ասում բնության պահպանության մասին։ Անում էր այն ամենը, ինչ կարող էր։

Եվ երբեմն իր վրա էր հարուցում բարձր պաշտոնյաների դժգոհությունը։ Երեսուն տարուց ավելի բարեկամներ ենք եղել, և ես միշտ հիացել եմ նրա եռանդով, խելքով, նպատակասլացությամբ։ Մենք միշտ կհիշենք Կարինեին»,- իր տխուր հրապարակումը եզրափակել է Ազատ Եղիազարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: