«Նրա համար շատ վատ կլինի»․ ո՞վ է զայրացրել Սյուզաննա Մելքոնյանին և ո՞ւմ է սպառնում երգչուհին

Սյուզաննա Մելքոնյանին շատերը ճանաչեցին ռուսական երաժշտական նախագծերից մեկից։ Սյուզաննան ուղղակի փայլում էր իր ելույթներով։

Վերջերս էլ մասնակցել է հայկական Դիմակահանդես նախագծին, ուր փայուն ելույթներով էր հանդես գալիս օձ կերպարի ներքո։ Այս անգամ երգչուհին բարկացած հրապարակումներ է կատարել։

Նա հանրայնացրել է օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ Սյուզաննան այնքան էլ հաջողակ երգչուհի չէ և հենց դա է պատճառը, որ Հայաստանում նա որևիցե հաջողություններ չի գրանցում։ Օգտատերը պնդում է, որ ժողովուրդը Սյուզաննային չի սիրում։

Սյուզաննան պատասխանել է այդ մեկնաբանությանը և նշել, որ Հայաստանը եվրոտեսիլյան բեմում կներկայացնի այն անձը, ում կընտրիկ Հանրայինը, իսկ եթե վերջինս համարի, որ պետք է դիմել ժողովրդին, համապատասխան ձևաչափով կդիմի, որտեղ, ըստ Սյուզաննայի՝ անդաստիարակ էջերը չեն մտնում, այնուհետև հավելել է, որ տվյալ օգտատերը տևական ժամանակահատված է, ինչ իր հասցեին ցինիկ արտահայտություններր է անում։

«Եթե սա շարունակվի, իմ իրավաբանը կկապվի և իր համար կլինի շատ վատ»,- զգուշացրել է Սյուզաննա Մելքոնյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: