«Նրանք, ովքեր սիրում են ինձ, թող աղոթեն ինձ համար»․ երգչուհի Նանան հիվանդանոցում է

Հայտնի երգչուհի Նանան չի դադարում իր ստեղծագործական բուռն գործունեությունը։ Նա իր ոճին հավատարիմ՝ հանդես է գալիս ուրախ, պարային ու ռիթմիկ երգերի կատարմամբ, որոնք դառնում են ուրախ հավաքույթներին ամենից հաճախ հնչեցվող ստեղխագործությունները։

Նանայի կերպարը վերջին հատվածում քննարկվում էր։ Բուռն քննարկումները ոչ այնքան Նանայի երաժշտական գործունեության առիթով են, որքան նրա կատարած պլաստիկ վիրահատական միջամտությունների առիթով։

Նանան անթաքույց դիմում է պլաստիկ վիրահատությունների, ինչի համար էլ հաճախ նրան քննադատում են՝ ասելով, թե նա անցնում է չափը՝ դառնալով անճանաչելի։ Ինքը՝ Նանան, այս երբևէ հանրային հարթակներում իր շուրջ պտտվող թեմաներին չի անդրադառնում։

Նանան այն երգչուհիների թվին է պատկանում, որ առհասարակ չի խոսում իր անձին վերաբերող թեմաների մասին։ Սակայն վերջերս նա իր սոցհարթակներից մեկում հիվանդանոցային կադր էր տեղադրել՝ խնդրելով, որ բոլոր իրեն սիրողները աղոթեն իր համար, քանի որ գտնվում է հիվանդանոցում և ունի այդ աղոթքների կարիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: