Նրանք մարդ էին, մեզանից մեկը ու նրանց գարուններից զրկելու համար դեռ պատասխանատվություն կրող չկա․․․

Ստյոպա Սաֆարյանը, ով պարբերաբար հանդես է գալիս գրառումներով և ներկայացնում քաղաքական տեսակետներ, այս անգամ գրառել է Հայաստանի ողբերգական օրերից մեկի մասին․ Մարտի 1։

Չարաբաստիկ օր, որ ներքաղաքական խժդժությունների արդյունքում կորցրեցինք տասը հայրենակիներին։ Ամոթալի օր, ամոթալի էջ։ Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ նշել է՝ չի ցանկանա այլևս այդպիսի մարտի մեկեր մեր երկրի համար:

Հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն, քանզի տասը հայրենակիցների հոգիներն անհանգիստ են։ Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Թող Հայաստանն այլևս այսպիսի մարտի 1-եր չունենա։

Մեր 10 զոհերի հոգիները դեռ հանգիստ չեն։ Նրանք մարդ էին, մեզանից մեկը։ Ու նրանց գարուններից զրկելու համար դեռ պատասխանատվություն կրող չկա։

Նրանց գործը փակեցին «էլիտար» իրավաբանները և այսօր մարտի 1 կնշեն, ասես՝ ոչինչ չեն արել… Կատարողներն էլ կնշեն՝ գարնանային ծաղիկներ կտան իրենց կանանց և աղջիկներին… Շնորհավոր բոլորի գարնանամուտը…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: