Հակառակորդը ակտիվ է․․․հակառակորդը գազազած ու լկտի է ինչպես միշտ,բայց մեզ հայերիս երբեք դա չի կարող շփոթեցնել ու առավել ևս վախեցնել։ Մեր տղերքը կանգնած են ամուր,հաստատակամ ու անձնվեր։
Պատժիչ պատասխանը մեր չուշացավ,մերոնք ոչ միայն չնահանջեցին,այլ հակառակը՝ամրապնդեցիր իրենց դիրքերը։ Սակայն ցավոք մենք ևս ունեցանք կորուստներ․․․Երկու իսկական հայ,իսկական հերոսներ,երկու ընտանիքի արև ու բերկրանք այսօր պաշտպանելով իրենց հողը,տունը,ընտանիքը․․․ընկան։
Նրանցից մեկը Էդգարն է,ով Շիրակի մարզից էր՝Մրամարաշեն գյուղից,ընդամենը 28 տարեկան։ Մյուսը՝Գարուշ Համբարձումյանն էր,Լոռու մարզից՝ 31 տարեկան։ Երկու հերոսներն էլ զինվորականներ էին պրոֆեսիոնալ ու արժանացել էին տարբեր խրախուսական շնորհների։ Նրանք կազմակերպ ու տոկուն էին,թե որպես զինվոր,թե որպես վաշտի հրամանատարներ։ Որքան կիսատ ու կարևոր գործեր մնացին,որքան կարոտ ու ափսոսանք ու որքան պատիվ,հպարտություն ու կամք թողեցին նրանք։
Երանի այս ադրբեջանական,ալիևյան քաոսը շուտ եզրափակվի ու մենք չունենանք էլ զոհ, ու ոչ մի տուն այդ ցավը չզգա։ Ցավակցում ենք Գարուշ Համբարձումյանի ու Սոս Էլբակյանի ընտանիքին,հարազատներին,ընկերներին,զորակիցներին։ Շնորհակալ ենք հավերժ։