«Նրանց, ով կարծում է, որ մենք կորցրեցինք Արցախը, հիշեցնեմ այս լուսանկարները․․․»․ Տիգրան Խզմալյան

Տիգրան Խզմալյանը համացանցային իր հարթակում հաճախ է հայրենասիրական, ոգեկոչող գրառումներով հանդես գալիս և հասարակության մեջ փորձում սերմանել, որ Հայաստանը լուսավոր ապագա ունի՝ անկախ այսօրվա ծանր օրերից։

Հայաստանը ծանրագույն օրեր շատ է ունեցել և այսօրվա իրողությունը չպետք է ընկճի հայ ժողովրդին և կանգնեցնի՝ հայրենիքը նորովի կերտելու ճանապարհին։

Հայոց պատմությունն ունեցել է ինչպես դժվարին, այնպես էլ փառահեղ էջեր։ Այս անգամ Տիգրան Խզմալյանը պատմել է, թե ինչպես էին նացիստները զավթել Փարիզը և ինչպես էր Հիտլերը հպարտորեն լուսանկարվում Էյֆելյան աշտարակի ֆոնին։

Խզմալյանը մասնավորապես գրել է․ «Նրանց, ով կարծում է, որ մենք կորցրեցինք Արցախը, հիշեցնեմ այս լուսանկարները։ Նացիստները զավթել են Փարիզը, Հիտլերը լուսանկարվում է Էյֆելյան աշտարակի ֆոնին, որտեղ գրված է «Գերմանիան հաղթում է բոլոր ճակատներում»։

1940 թվական։ Չորս տարի անց այդ մղձավանջն ավարտվեց։ Դիմանանք ու դիմադրենք՝ Արցախը լինելո՛ւ է ազատ ու հայկական»։

Понравилась статья? Поделиться с друзьями: