«Նստած սպասում էր Նիկոլի կնոջ ու սիրածի թույն վիդեոյի․․․»

Արմինե Մելքոնյանը գրում է․ «Գիտեք ահավորը որն է, որ լիքը խելացի մարդ անգամ նստած սպասում էր Նիկոլի կնոջ ու սիրածի թույն վիդեոյի։

Ու երբ հստակ մարդն ասում է՝ ինձ գժի տեղ կդնեմ, որ ձախողեմ բանակցությունները, ի դեպ ինքը նույն գրությամբ նաև Հայաստանում առողջ մթնոլորտի հույսն է ձախողում, ուղղակի միջազգային ատյաններում իր գժությամբ նա միայն պատերազմի բերեց, իսկ ներքին գժությամբ ազգին հանում է իրար դեմ։

Նա իր պոպուլիզմի զոհ դարձրեց 5000 զինվորի։ Նա որ կարծում էր, իր գժությամբ կարող է միջազգային հարթակում խաղաթղթերը իր կողմ բերել ու Սերժին, Քոչին, Լևոնին իբր մատ հայտարարել, ընդամենը տանուլ տվեց ողջ Արցախը։

Լելե Թեփեյի դեպքը նույն դատարկ պոպուլիզմի արդյունքն էր, քանի հազար զինվոր մատաղ արեց, որ Սերժին ցույց տա, թե քո տված 800 հեկտարը ես հետ բերեցի։ Փոխարենը կորցրեցինք մի ողջ հայրենիք, խարխուլ հիմքի վրա դրեցինք ՀՀ պետական սահմանն անգամ։

Իսկ ֆեյսբուքում մարդիկ դեռ անլրջացնում են , ու նեղվում, թե ինչի իրենց ընտանիքի սպիտակեղենից չէր հրապարակվող նյութը։ Ողջախոհություն եմ ցանկանում, լավ եղեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!