«Նռով տղան»՝ Լևոն Լևոնյանը, կդառնար 21 տարեկան․ Լևոնի պատմությունն կհուզի բոլորին

Լևոն Լևոնյանը իրավաբանի ընտանիքում էր ծնվել ու մեծացել։ Նա առաջիկայի հետ կապված բազմաթիվ լուսավոր ծրագրեր ուներ, որոնք պատրաստվում էր ի կատար ածել հայրենիքին կարևոր պարտքը տալուց հետո։

Ծննդյան օրվանից հինգ օր անց՝ օգոստոսի տասնիննին բանակ զորակոչված Լևոնն ընդամենը 40 օր է ծառայել, երբ սկսվեց չարաբաստիկ ու քառասունչորս օր ձգված պատերազմը, որին մասնակցեցին նաև Լևոնն ու զինընկերները։

Լևոնը հայտնի է դարձել իր նուռը ձեռքին նկարով, ինչ համար էլ նրան «Նռով տղա» են հաճախ ասում։ Նորակոչիկ երիտասարդ զինծառայողը մարտնչել է Կարմիր շուկայի հատվածում, որտեղ էլ անմահացել է անօդաչուի hարվածից։ Տղաներից երեքն անմահացել են, մեկը՝ վիրավորվել։

Արփինե Հովհաննիսյանը, իմանալով Լևոնի մասին, ցավով արձանագրել է, որ այդ լուսավոր տղան իր ուսանողն է եղել նախորդ տարի։ Նա Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է եղել։ Լևոնի երազանքներից մեկն էլ քննիչ դառնալն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: