Բաղադրիչներ՝
4 հատ ձու,
250 գրամ շաքարավազ,
250 գրամ թթվասեր,
1,5 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ կակաո,
200 գրամ կարագ,
800-900 գրամ ալյուր
Կրեմի համար՝
300 գրամ կարագ,
2 բանկա եփած խտացած կաթ
100 գրամ շոկոլադ
Խմորի պատրաստման եղանակը
Կարագը և շաքարավազը լավ հարել, ավելացնել ձուն, թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի և գրտնակով բացել շերտերը:
Թխել առանձին-առանձին:
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է
Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին:
Վրան քերել շոկոլադե սալիկ: