Գուրգեն Դաբաղյանը դեռ վաղ տարիքից գերել է հանրությանը։ Ունկնդիրներն արդեն հասականում էին, թե որքան տաղանդավոր է փոքրիկը և դեռ ինչ ստեղծագործություններ են լսելու առաջիկայում։
Հանրությունը հուսախաբ չեղավ և, իսկապես, արդեն տարիներ շարունակ Գուրգեն Դաբաղյանը, ով բավականին սիրված երգիչ է, շարունակում է հիացնել մարդկանց իր տաղանդով և նրանց դատին ներկայացնում նորանոր հրաշալի ստեղծագործություններ։
Երգիչը նաև ակտիվ է սոցիալական իր հարթակներում և հաճախ է այնտեղ ներկայացնում ընտանեկան կադրեր։ Երգչի դուստրն արդեն երեք տարեկան է։
Եվ ահա տարեդարձին ընդառաջ փոքրիկի ծնողները նոր ֆոտոշարք էին ներկայացրել, որտեղ Գուրգեն Դաբաղյանի դուստրն անչափ նուրբ ու գեղեցիկ տեսք ունի։
Նա ասես տիկնիկ լինի։ Երգչի երկրպագուները փոքրիկին նմանեցնում են մայրիկին։
Նյութին կից ներկայացնում ենք մի քանի ընտանեկան լուսանկարներ։ Իսկ ո՞ւմ եք նմանեցնում դուք այս փոքրիկ գեղեցկուհուն։ Կարծիքներով կարող եք կիսվել մեկնաբանություններում։