Նունե Եսայանը բավականաչափ ակտիվ կենսակերպ է վարում համացանցային հարթակներում։ Նա պարբերաբար ցույց է տալիս իր առօրյան և այդ կերպ սերտ շփումներ հաստատում ու պահպանում իր հետևորդների, երկրպագուների հետ։
Նա անգամ ցույց է տալիս իր հյուրերին, ովքեր հանրությանը հայտնի դեմքեր են և պատմում է, թե որքան լավ ժամանակ են անցկացնում նրանք միասին։ Այս անգամ երգչուհին զարմացրել է հետևորդներին։
Նա ցույց է տվել կադրեր իր ընտանիքի երեք ամսական նոր անդամի մասնակցությամբ։ Կադրերում Նունեն խաղում է շնիկի հետ, որի երեք ամսականը նոր է լրացել։ Շնիկը բավական փոքրիկ է։
Երգչուհին հայտնել է, որ նրա անունը Ռագնար է։ Մինչ այդ նա չէր պատմել շնիկի մասին։ Երգչուհու հետևորդները ջերմ վերաբերմունք են ցույց տվել մեկնաբանություններում և ողջունել երգչուհու կենդանասիրությունը։
Նրանք նաև նշել են, որ Ռագնարն անչափ լավիկն է և հատկապես հավանել են շնիկի յուրօրինակ անունը։ Շնիկի մասնկացությամբ կադրերը ներկայացնում ենք նյութին կից։