Նունե Եսայանը հրապարակել է ծնողների լուսանկարը և շնորհավորել հորը․ ահա թե ովքեր են նրանք

Նունեն Եսայանը, ով մեծ ակտիվություն է ցուցաբերում համացանցային իր հարթակներում, այս անգամ երկրպագուներին ցույց է տվել իր հայրիկին։

Նա հաճախ է ընտանեկան դրվագներ ցույց տալիս։ Երգչուհին սիրում է նաև համեղ պատրաստել և երբեմն հանրայնացնում է նաև խոհանոցային կադրեր, որտեղ ժամանակն անցկացնում է հիմնականում երեխաների հետ։ Երգչուհու ընտանիքը օրեր առաջ տոնել է հայրիկի ծննդյան օրը։

Եվ ահա այդ առիթով Նունեն մի հրապարակում է կատարել՝ հանրայնացնելով ծնողների համատեղ լուսանկարներից մեկը։ Երգչուհին բազմաթիվ առիթներով նշել է, որ անչափ շնորհակալ է իր ծնողներից իր այսօրվա տեսակի համար։

Նունեն ոչ մի առիթ բաց չի թողնում նրանց մեծարելու և նրանց հանդեպ արտահայտելու իր անվերջանալի սերը։ Լուսանկարին կից Նունեն գրել է․ «Պա՛պ ջան, շնորհավոր ծնունդդ։ Սիրում եմ քեզ»։

Մեկնաբանություններում դստեր շնորհավորանքին են միացել նաև բազմաթիվ երկրպագուներ և երկար տարիների կյանք մաղթել տաղանդավոր երգչուհու հորը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!