«Նունեն իրեն մի քիչ վնասեց հենց երեկոյի սկզբում․․․»․ ի՞նչ է պատահել Արևիկ Ուդումյանի ընտանիքում

Արևիկ Ուդումյանը պատմել է դստեր ծննդյան օրը տեղի ունեցած միջադեպի մասին։ Միջոցառման հենց սկզբում փոքրիկը վնասվել էր։ Արևիկը պատմոմ է, որ այդ օրը տրամադրությունն այդպես էլ չվերականգնվեց։

Դեպքի մասին մասնավորպես պատմել է․ «Օրեր առաջ Նունեի ծնունդն էր․․․ Նշում էինք զուտ հարազատներով։ Փոքրիկ, բայց շատ սպասված արարողություն։ Վերջին լարված տարվա մեջ հենց այդ օրն ուզում էի ցրվել և տոնել բալիկիս հրաշք ներկայությունը մեր կյանքում: Բայց Նունեն իրեն մի քիչ վնասեց երեկոյի սկզբում։

Ամեն ինչ մթնեց․ լաց, անհանգստություն, ինձ փորձում էի չկորցնել․․․Քիչ անց պարզ էր, որ ամեն բան, փառք Աստծո, նորմալ է, բայց ես, բնականաբար, չկարողացա վերականգնել տոնական տրամադրությունս։

Հաջորդ օրերին փորձում էի հասկանալ, թե ինչ կարելի է սովորել այս դեպքից և հասկացա, որ պարզապես պիտի փորձել րոպեն վայելել, մանավանդ, մեր անկայուն ու անկանխատեսելի կյանքում պետք է հենց այդ պահը վայելել։

Սովորական օր, միգուցե, և փաստորեն ես ավելի երջանիկ եմ տանն իմ բալիկների հետ, քան գեղեցիկ և սպասված միջոցառմանը։ Այդ նույն օրը Նունեի վնասվածքից րոպեներ առաջ ինչքան ավելի երջանիկ էի, բայց չէի էլ գիտակցում․․․ լարված էի կազմակերպչական թեմաներով։ Կյանքը րոպե է, պահ։

Մի ժամանակ ամեն բան հավերժ էր թվում, հիմա հասկանում ենք՝ ամեն ինչ վազում է, կորում։ Մնում է գիտակցաբար գրկել և փայփայել ջերմ պահերը: Միգուցե, դրանք թափթփված տանն են, երբ ամեն ինչ խառն է, ոչ գեղեցիկ և մտածված, բայց իրական և ջերմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!