Նոր տեսանյութ՝ Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ

ՀՀ ժողովրդական արտիստ ,հայ դերասան, հաղորդավար,կատակերգու և երգիչ Աշոտ Ղազարյանը մեկն է այն արտիստներից , ում միշտ սպասում է հանդիսատեսը, ով ուրախությամբ է լցնում բոլորի սրտերը, ում սիրում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը։

Երեկ արտիստի ծննդյան տարեդարձն էր, որի կապակցությամբ նրա հարազատները, բարեկամները, ընկերներն ու երկրպագուները բարեմաղթանքներ էին հղել նաև նրա ֆեյսբուքյան էջում։ Նրանք մեծ կատակերգուին մաղթում էին ուրախ և երջանիկ տարիների երկար կյանք, ամենայն բարիք։ Արտյոմ Վարդանյանը հրապարակել է Ղազարյանի մասնակցությամբ մի կարճ տեսանյութ, որում կատակերգուն իրեն բնորոշ յուրահատուկ հումորով ուրախացնում է սեղանակիցներին։

Արտիստի հանդիսատեսը միշտ մեծ անհամբերությամբ է սպասում նրա մասնակցությամբ ու դերակատարությամբ բոլոր ֆիլմերին, ներկայացումներին, հաղորդումներին, ամենամեծ դահլիճը նույնիսկ միշտ էլ  լեփ-լեցուն է Ղազարյանից ճառագող բարությամբ, լավատեսությամբ, իմաստուն խոսքով, երբեք իր համն ու հոտը չկորցնող հումորով։

Այսօրվա և գալիք սերունդը սովորելու շատ բան ունի դերասանից՝ հակիրճ ու բազմաբովանդակ խոսք, հումորը տարբեր ունկնդիրներին հասցնելու հմտություն, ինքնությունը երբեք չկորցնելու կարողություն։ Մարդու դեմքին ժպիտ <նկարելը> Աշոտ Ղազարյանի կոչումն է ,մասնագիտությունը։

Опубликовано Artyom Vardanyan Среда, 15 мая 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!