Նոր տեղեկություններ. նախարար Թորոսյանի հայտարարությունը՝ երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Այսօր կայացավ Կառավարության հերթական նիստը , որի ուղիղ եթերին հնարավոր է հետևել վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Վարչապետն առաջարկեց ներկայացնել ամփոփ տեղեկատվություն այս պահին մեր երկրում առկա կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ:

Նախարար Թորոսյանն այդ համատեքստում անդրադառնալով  ամփոփ վիճակագրությանը նշեց, որ ընդհանուր հետազոտությունների թվում դրական թեստերի տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է՝ նախորդ հետազոտությունների համեմատ:

Թորոսյանը ցավով նշեց, որ ունենք 18 մահ: Նախարարն ընդհանուր գնահատական տվեց իրավիճակին, համաձայն որի ՝ երկրում կորոանվիրոսային  իրավիճակը մնում է լարված , սակայն ընդհանուր լարվածությունը կոմպեսացվում է հնարավորությունների աճով: Նախարարը նշեց, որ ոչ մի դեպքում պետք չէ թուլացնել հսկողությունը սահմանված կանոնների պահպանմանն ուղղված, որպեսզի կարողանանք ավելի երկար պահել կառավարելի իրավիճակը ՝ հասնելով վիրուսի անկման:

Անհրաժեշտ է խստացնել կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը: Իրավիճակի զարգացմանը զուգընթաց առաջարկվեց նաև որոշումներ փոխել՝ ըստ իրավիճակը: Վարչապետն ամփոփելով Թորոսյանի խոսքը նշեց, որ այսօրվա կանոնների պահպանումը դրական արդյունք կարող են տալ մեկ շաբաթ հետո, այսօր մենք տեսնում ենք  մեկ շաբաթ առաջ մեր իսկ կողմից այդ կանոնների պահպանման արդյունքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: