Ջրհեղեղային իրավիճակները շատ տարածված են դարձել վերջին ժամանակաշրջանում, որոնք հիմնականում պայմանավորված են եղանակային անոմալ շոգերով, ինչպես նաև հորդառատ ու տեղատարափ անձրևներով։
Հերթական ջրհեղեղային իրավիճակն է ստեղծվել, սակայն այս անգամ Թուրքիայում։ Թուրքական հարավարևելյան շրջաններում առատ ջրային հեղեղումներ են գրանցվել։ Այսօր ինֆորմացիոն հայտարարություն է տարածել երկրի ԱԻն-ը։
Տրամադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ այսօրվա տևական ժամանակ առատորեն տեղացած անձրևների պատճառով երկրի Արթվին նահանգի Առղավի շրջանը հեղեղվել է ջրով։ Առղավի շրջանի ջրհեղեղման հիմնական պատճառն այն է, որ համանուն գետը դուրս է եկել ափերից։
Գետի ջուրը հեղեղել է Առվաի շրջանի կենտրոնական հատվածները, ջրով պատել ու անանցանելի դարձրել գյուղական համայքների ճանապարհները։ Նմանօրինակ վիճակ է տիրում նաև Ռիզե կոչվող նահանգի Ֆինդքլի շրջանում։
Առայժմ մարդկային կորուստների, հնարավոր զոհերի մասին ոչ մի խոսակցություն չկա, միայն հայտնի է, որ կորել են երկու քաղաքացիներ։ Տեսանյութային կադրերը՝ կից։