Նոր ու գեղեցիկ երգի պրեմիերա Սիլվա Հակոբյանից․ ահա թե ում է այն նվիրված

Օրեր առաջ Սիլվա Հակոբյանը խոստացել էր նոր երգի պրեմիերա ներկայացնել առաջիկայում։ Նա այսօր կատարել է իր խոստումը՝ հրապարակելով նոր ստեղծագործության պրեմիերա, որը վերնագրված է «Իմ Եղբայր» ձևակերպմամբ։

Երգը և երգի թեմատիկան հոգեհարազատ ու սիրելի է շատերի համար։ Այդ է պատճառը, որ ընդամենը շատ կարճ ժամանակահատվածում ստեղծագործությունը բազմաթիվ արձագանքների է արժանացել։

Սիլվայի նոր ստեղծագործության խոսքերն ու երաժշտությունը երգչուհու քույրիկն է հեղինակել, իսկ երաժշտության վրա աշխատել է անձամբ երգչուհու եղբայրը՝ Էդգարը։

Նշենք, որ Էդգարը Հակոբյանների ընտանիքում մինուճար տղա է․ նա Մանեի և Սիլվայի միակ եղբայրն է։ Նա ունի ընտանիք և զավակներ։

Սիլվան, տեղադրելով եղբորը նվիրված նոր երգի պրեմիերան՝ իր հարթակում գրել է, որ սպասում է երաժշտասերների արձագանքներին։ Սիլվան մասնավորապես գրել է հետևյալը․ «Լսեք, գնահատեք ու թողեք ձեր մեկնաբանությունները»։

Սիլվայի նոր երգի պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!