Նոր մանրամասներ սպասվող ավիաչվերթների և սահմանների բացման մասին

Ավիաչվերթների մասին անհանգստացնող հարցերն այսօր ևս սպառիչ պատասխան ստացան: Տ. Ավինյանը հայտարարեց, որ վաղվանից վերսկսվելու են թռիչքները դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ:

Հատկապես Ռուսաստանից գալ ցանկացող քաղաքացիների թիվն է մեծ: Մինչ այս ավելի քան երկու հազար քաղաքացի է վերադարձվել հայրենիք, իսկ արդենիսկ վաղվանից նրանց վերադրաձը կլինի կանոնավոր կերպով, սակայն պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը:

Պետական սահմանի անցակետին առնչվող հարցերը ևս դիտարկման և քննարկման փուլում են:

Ռուսաստանում հայկական դեսպանատան էջի պաշտոնական հայտարարությունը պարետի ելույթից հետո չուշացավ: Էջում հանրայնացվել են մասնավոր տվյալներ վաղվա սպասվելիք թռիչքի մասին:

Հրապարակվել է նաև այն հարթակը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, ով պատրաստում է այդ թռիչքով գալ, ճշտել իր տվյալներն ընդհանուր բազայից:

Այս ամենով հանդերձ՝ դեսպանատունը հայտնում է, որ նրանք, ովքեր նախօրոք էլեկտրոնային հարթակում ենցել են անհրաժեշտ գրանցման կարգը, անհատապես տեղեկացվել են առաջիկա թռիչքի մասին:

Գրանցումը սկսվելու է առավոտյան ժամը 11-ից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!