Երեկվա լուրը Դավթաշենի կամրջի տարածքում տեղի ողբերգական դեպքի մասին մեծ ցավով ու ափսոսանքով ընդունվեց, քանի որ կամրջի տակ հայտնվածը տասնվեց տարեկան տղա էր։ Սկզբում ոչինչ հայտնի չէր պատանու մասին։
Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ տղան նախօրեին է նշել ծննդյան տասնվեցամյա հոբելյանը։ Նա այդ օրը կեսօրից հետո պետք է մաթեմատիկայի անհատական պարապմունքի հաճախեր, սակայն այդպես էլ չի հաճախել։
Ավելի ուշ շրջանառվել է տղայի հետ պատահած ողբերգական դեպքի մասին լրատվություն, որն անսպասելի էր նրան ճանաչողների համար, քանի որ տղային ու նրա ընտանիքին ճանաչող անձինք նման քայլն անհավանական են համարում։
Պարզվում է՝ տղայի մայրիկն ուսուցիչ է, իսկ հայրիկը վարորդ է։ Նրանց ճանաչողները բավականին դրական են արտահայտվում ընտանիքի մասին։ Տղան լռակյաց ու ինքնամփոփ տղա է եղել։ Նա ավելի շատ հեռախոսով է զբաղվել։
Տղան իր ժամանակի հիմանական մասը ուսմանն է տրամադրել։ Ցավալի դեպքին ականատես է եղել մեկը, ով տեսել է, որ տղան ինքն է նետվել ցած։