Երգիչ Մհեր Գալստյանը ներկայացրել է #հաղթելուենք երգը, որը նվիրել է այսօրվա հերոսություններին։ Երաժշտությունը և բառերը գրել է Մարինե Ներսիսյանը, գործիքավորումը արել է Գարեգին Առաքելյանը, ռեժիսորն է Թեմուր Հովհաննիսյանը։
Օպերատորներն են Անանիա Հովհաննիսյանը ու Արսեն Մովսիսյանը։ Մոնտաժը արել է Էդգար Առաքելյանը։ Հոլովակը ուրախ ու գոտեպնդող ռիթմերի մեջ է, քանզի այսպիսի երգերը ևս անհրաժեշտ են ու ոգևորիչ։ Հոլովակում պարային հզոր տեսարաններ կան, որտեղ զինվորական հագուստով են պարողները։
Նաև տեսարան կա, որտեղ օրհնվում են երիտասարդները եկեղեցում։ Կան նաև վավերագրական ներառված կադրեր։ Ընդամենը մեկ ամիս է անցել այս կռվից, բայց արդեն այնքան շատ պատմական նյութ է հավաքվել, որը մի շարք հոլովակների հիմքն է դարձել։
Մհեր Գալստյանի նախկին երգերը ավելի շատ առիթներին էին ուղված հարսանեկան, ծննդյան և այլն, իսկ այստեղ նա կտրուկ փոխեց արդեն իր ոճն ու զգալով ժամանակը ներկայացրեց #հաղթելուենք երգը։