Նոր կադրեր Անահիտ Կիրակոսյանի դստեր պսակադրությունից և այլ մանրամասներ

Անահիտ Կիրակոսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է իր ու դուստրերի մտերմության, շատ ջերմ փոխհարաբերությունների մասին՝ իր մեծ սերն ու նվիրվածությունը հայտնելով նրանց հանդեպ։

Անահիտը չորս զավակներ ունի, որոնց շատ մեծ հոգատարությամբ է վերաբերվում։ Հենց փոխադարձ վստահության ու մտերմության հիման վրա կառուցված հարաբերություններն են պատճառը, որ Անահիտը խիստ հուզված է եղել Լաուրայի պսակադրության արարողության ժամանակ։

Քանի որ երեկ Անահիտն ու Արտակը ամուսնացրել են իրենց ավագին՝ Լաուրային, ով փետրվար ամսից ի վեր նշանադրված էր Դավիթի հետ, հանրային ուշադրությունը դարձյալ սևեռվել է այս ջերմ ընտանիքի վրա։

Լաուրան հաճախ է իր սոցհարթակում ջերմ հրապարակումներ անում, որոնց հասցեատերը Դավիթն է։ Զույգն ի վերջո միացավ ամուսնական կապով, իսկ մեղրամիսն անցկացնելու է Եգիպտոսի ջերմ երկնքի ներքո։

Անահիտը տարբեր առիթներով մեկնաբանել էր հարսանեկան արարողությունից խուսափելու իրենց մտադրության պատճառները։ Երեկ Լաուրայի պսակադրության արարողությունն ընթացել է միմիայն շատ մտերիմ մարդկանց շրջապատում։

Անահիտի դստեր հարսանեկան համեստ ու զուսպ արարողության մի քանի կադր հասանելի է նաև համացանցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: