Նոր, համարձակ կարճամետրաժ ֆիլմ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

Համացանցում է հայտնվել «HAPPY BDAY 2U» կարճամետրաժ ֆիլմի թրեյլերը, որը քննարկումների առիթ է տվել։ Ֆիլմի թրեյլերից պարզ է դառնում,որ այն համարձակ ու ոչ ստանդարտ էկրանավորում է։

Գուցե և դա է պատճառը,որ շատերի մոտ այն հարցեր է առաջացրել։ Ինտրիգային դիալոգները հակասական են ընդունվել հանրության կողմից։ Ռեժիսորն ու սցենարիստը գաղտնիքներ չեն բացում և նշում են,որ այն «պատրաստված» կինոդիտողի համար է,ով սովոր է դիտել հեղինակային կինո։

Պրեմիերան հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով,ինչպես և շատ այլ նախագծեր,սակայն շուտով հանդիսատեսը կունենա հնարավորություն դիտելու երիտասարդների նոր աշխատանքը։Սցենարի հեղինակը սցենարիստ՝ Արման Գիզյանն է, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանն է, ով աշխատել է Freedom company-ի հետ միասին,որի համահիմնադիրն է։ Երիտասարդները միստիկ,էրոտիկ,երբեմն նույնիսկ կոպիտ տեսարաններով ֆիլմ են նկարել,որը հիմնված է բնազդների վրա։

Ֆիլմը կարճամետրաժ է և նախատեսվում է ուղարկել փառատոնների,ինչպես նաև կցուցադրվի Երևանում։ Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ։

Գլխավոր դերերում են «Թղթե երազանք» սերիալի գլխավոր դերակատար՝Արսեն Միքայելյանը,դերասանուհիներ՝ Լիլիթ Սալնազարյանը,Ռուզան Վիտը։ Դերերում՝Ժաննա Վելիցյան, Մերի Մովսիսյան,Համլետ Ղազարյան,Անդրանիկ Հակոբյան  այլ հայտնի դերասաններ։

Понравилась статья? Поделиться с друзьями: