Նոր երգի պրեմիերա Սիլվա Հակոբյանից՝ «Կիսատ եմ»․ բաց չթողնեք

Հայտնի ու շատերին սիրելի երգչուհի Սիլվա Հակոբյանը, որ աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ և ճիշտ ներկայանալու կարողությամբ, իր երգարվեստի սիրահարներին ուրախացրել է նոր ստեղծագործության ներկայացմամբ։

Սիլվա Հակոբյանի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Կիսատ եմ» ձևակերպմամբ։ Երգի թեմատիկան, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, սիրո թեմատիկայով գործ է։

Այս ստեղծագործությունը նույնպես Հակոբյան ընտանիքի տաղանդավոր անդամների համագործակցության արդյունքում ստեղծված գործ է, որը հեղինակել է Մանե Հակոբյանը, իսկ գործիքավորմամբ զբաղվել է երգչուհու եղբայրը՝ Էդգարը։

Երգն այսօր է տեղադրվել Սիլվա Հակոբյանի յություբյան հարթակում, բայց արդեն հասցրել է մեծ թվով դիտումներ հավաքել, ինչը խոսում է այն մասին, որ երգչուհու մատուցմամբ ստեղծագործությունները սպասված են։

Սիլվա Հակոբյանի նոր գործը ներկայացվում է սև ու սպիտակ ֆոնի և խամրած գույների ուղեկցությամբ պատրաստված տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ հանդես է գալիս հիմնականում անձամբ երգչուհին։ Սիրված երգչուհու մատուցած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: