«Նոր դարաշրջան», «նոր սկիզբ»․ Արփինե Հովհաննիսյանը նոր սանրվածքով և անչափ գեղեցիկ կերպարում

Արփինե Հովհաննիսյանը ոչ վաղ անցյալում բավականին ակտիվ կենսակերպ ուներ։ Դա արծարծված էր նաև նրա համացանցային հարթակներում։

Հեղափոխությունից հետո Արփինեն հայտարարեց, որ կուսակցությունից դուրս է գալիս և հետագա կարիերան շարունակում է կուսակցությունից դուրս։ Նա մասնագիտությամբ իրավաբան է և ունի սեփական իրավաբանական գրասենյակը։

Սակայն վերջին ժամանկաներս Արփինեն տևական ժամանակ է, ինչ դադարի մեջ էր։ Բանն այն է, որ երբեմնի քաղաքական գործիչը ընտանեկան երջանիկ ժամանակներ է ապրում։ Ամիսներ առաջ նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։

Արփինե Հովհաննիսյանը որդի է ունեցել։ Ինչպես հայտնի է՝ նա ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ Արշակ Մնացականյանի հետ։ Օրերս Արփինեն տևական դադարից հետո համացանցային իր հարթակում հրապարակում է կատարել․ նա հանրայնացրել իր լուսանկարը, որտեղ ներկայացել է հրաշալի տեսքով։ Լուսանկարում Արփինեն կրում է ճերմակ, գեղեցիկ զգեստ, որն անչափ շատ է սազում  նրան։

Նա նաև գեղեցիկ և նոր սանրվածք է արել։ Լուսանկարին Արփինեն կցել է «նոր դարաշրջան», «նոր սկիզբ» հեշթեգերը, ինչն ասես խոսում է նոր գործունեության մասին։ Արփինե Հովհաննիսյանին հաջողություններ ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!