Գերմանական ու բելգիական մի շարք բնակավայրերում արդեն մի քանի օր է, ինչ տեղատարափ անձրևները միանգամից մի քանի գետերի հուներից դուրս գալու պատճառ են դարձել՝ ստեղծելով ջրհեղեղային վիճակներ։
Գերմանիայում մարդկային կորուստների թիվը վեցի է հասել, սակայն բավականին մեծ է մինչ այժմ անհայտ ճակատարգրերի արժանացած մարդկանց թիվը։
Բելգիայում ողբերգական հետևանքների են հանգեցրել վարարած գետերի ջրերը։ Բնակավայրերի փողոցները վերածվել են մեծ գետերի, որոնք քշում, տանում են մարդկանց մեքենաները, խանութները, լցվում բնակարաններ։
Բելգիայում մարդկային կորուստների թիվը հասել է տասնմեկի։ Նրանց մեջ կան նաև փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ, ովքեր փորձել են օգնել մարդկանց։ Շատերի ճակատագրերը դեռ անհայտ են։ Տեղացիները տեղադրում են կադրեր իրենց բնակավայրերից։
Համացանցում պտտվող տեսանյութերն ու կադրերը ապշեցուցիչ են։ Հրապարակված կադրերի մեծ մասն արվել է հուլիսի տասնհինգին՝ Լիեզ նահանգի Պեպինսթեր քաղաքում: Քաղաքի կենտրոնով անցնող հիմնական ճանապարհներից մեկը այժմ ջրհեղեղի մոլեգնող տարափի տակ է:
Some of the footage emerging of the flooding in eastern Belgium 🇧🇪 is astonishing.
This was the scene earlier today in the town of Pepinster in the province of Liège. One of the main roads through the centre of town is now a raging torrent of floodwater.pic.twitter.com/vJ4K0xeeu2
— James Cosgrove 🏴 (@MrJamesCosgrove) July 15, 2021