Ինչպես հայտնի է Ռուսաստանում ընթանում է «Նոր ալիք» երգի մրցույթը։ Երաժշտական մրցութային այս ֆորմատը արդեն տարիներ շարունակ կազմակերվպվում է, որտեղ մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ և շարունակում իրենց կարիերան առավել վստահ և ինչ-որ չափով փորձառությամբ։
Այս մրցույթն իր տարիների փորձով ցույց է տվել, որ այն երգիչների համար լավագույն փորձառություններից կարող է լինել։
Մեր երկրից «Նոր ալիք»-ում մասնակցություն են ունեցել Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Էմմին, Մերի Մնջոյանը, էրիկը և այլ հայտնի և սիրված աստղեր։
Մասնակիցներից առաջին հորիզոնականներ են բերել Սոնա Շահգելդյանը և Սյուզաննա Մելքոնյանը։ Բոլոր հայ մասնակիցներն էլ հրաշալի ելույթներ են ունեցել և պատվով ներկայացրել Հայաստանը։
Այս տարի մեր երկիրը ներկայացնում է Սարո Գևորգյանը, ով օրերս համացանցային իր հարթակում տեղեկացրել էր, որ մրցույթին մասնակցելը իր երազանքն է եղել և այն այժմ իրականություն է։ Սարոյի հիանալի ելույթը ներկայացնում ենք վարը կցված տեսնայութում։