«Նորից տղա ու նորից Էրիկ»․ հերոսի ծնողները որդու զոհվելուց 1,5 տարի անց երեխա են ունեցել․ տեսանյութ

Պատերազմը խլեց հազարավոր կյանքեր և հազարավոր մայրերի անվերջ կարոտով թողեց։ Նրանք մշտապես կսպասեն իրենց որդիներին կարոտը սրտերում, արցունքն՝ աչքերում։ Պետրոսյանների ընտանիքի միակ զավակը՝ Էրիկը, ընկել էր 44-օրյա պատերազմում։ Հերոսի ծնողները որոշեցին, որ տղան պետք է վերածնվի։ Էրիկի զոհվելուց 1,5 տարի անց լույս աշխարհ է գալիս նրանց երեխան՝ նորից տղա ու նորից Էրիկ։ Այս ծնունդը նոր գույներ, լույս ու երջանկություն է նվիրել Պետրոսյաններին։

Տան մի անկյունում ավագ Էրիկի լուսանկարներն ու մեդալներն են, իսկ մյուսում՝ վերածնված Էրիկն իր մանկական անմեղ դեմքով, որը եկել է ապրեցնելու,կյանք տալու ու գոյության նպատակ հաղորդելու ծնողներին։

Մայրը դիմել էր պտղաբերության կենտրոն, սակայն իր խոսքով՝ գործը դեռ ավարտին չհասած ինքնուրույն հղիացել է։ Ավագ և կրտսեր Էրիկներին համեմատելիս՝ մայրն ասում է, որ և՛ նման են, և՛ տարբեր։

Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում, որտեղ կլսեք մայրացած այլ կանանց ևս և իրենց հերոս տղաների մասին պատումներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!