Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների զգեստապահարանը դժվար է պատկերացնել առանց զգեստի։ Ստորև ներկայացնում ենք 2019-ի աշնանը նորաձև զգեստների տարբերակներ։
Նորաձև զգեստներ։ Բուրժուական ոճը կրկին նորաձև է, իսկ համապատասխան զգեստները խիստ են և զուսպ։ Դրանք հիշեցնում են 1970-ականները և հնաոճ էլեգանտությունը, սակայն ձանձրալի անվանել չի կարելի։
Այս աշուն նորաձև կլինեն ինչպես կաշվե կարճ զգեստները՝ մետաղե դետալներով, այլև ռոմանտիկ ալիքները և համեստ երկարությունը։
Վանդակավոր զգեստները ևս նորաձև են։ Այդ պրինտի հաջողության գաղտնիքը դրա արտահայտիչ լինելն է։ Այս սեզոնին այն ընդգծված է անսպասելի ծաղիկներով ու գույներով։
Եվ կրկին ժապավենները։ Որպես դեկոր՝ դրանք կարող են լինել զգեստի վերնամասում, գոտկատեղին, ուսին։ Պետք չէ մոռանալ նաև «օձիք-ժապավեն»-ի մասին։
2019-ի աշնանային հավաքածուներում դարձերով զգեստները ոչ միայն ռոմանտիկ և կանացի տեսք ունեն, այլև օրիգինալ և տոնական։
Սարսափելի ոչինչ չկա, եթե աշնանային զգեստի ծայրը թեք կտրվածք ունենա կամ այն թեզանիքի հետ միևնույն չափսն ունենա։ Այս աշուն ասիմետրիան ամենուր կլինի։
Նորաձև է նաև կանացիությունը։ Այնպես որ, հարկավոր է ուշադրություն դարձնել այնպիսի զգեստների, որոնք ալիքավոր են և դարձերով։ Այդ հագուստով թվում է, թե կինը թիթեռնիկի նման թռչում է։