«Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման ամսաթիվը չի, այլ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը դիմելով իշխանություններին՝ ասել է, որ 1 շաբաթ է մի պարզ հարցադրում է կատարվում, թե արդյոք ի՞նչ են բանակցում, ո՞ւմ և ինչի՞ համար, սակայն հանգստացնող պատասխաններ եք հնչեցնում՝ ասելով, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեք պատրաստվում ստորագրելու։

Սաղաթելյանը հավելել է, որ չեն հավատում, քանի որ արդեն փորձ եղել է և բոլորին է հայտնի ողբերգական փաստաթղթի ստորագրումը, որը ստորագրվեց ժողովրդի թիկունքում։

Այնուհետև անդրադարձել է Ռուբինյանի այն հորդորին, ըստ որի՝ պատգամավորն առաջարկել էր խոսքում չկիրառել «կապիտուլյացիա» բառը։

ԱԺ փոխխոսնակը հարց է ուղղել և ասել․ «Իսկ ի՞նչ կոչենք։ Նոյեմբերի ինը Արարատ Միրզոյանի վրա հարձակման ամսաթիվը չէ, այն հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է»։

Սաղաթելյանի ելույթի ավարտին հույս հայտնեց և հորդորեց իշխանություններին չստորագրել հերթական ողբերգական բովանդակություն ունեցող փաստաթուղթը, քանի որ այլևս սխալվելու հնարավորություն չկա և նման փաստաթղթի հնարավոր առկայության դեպքում իշխանությունները կհանդիպեն արդեն ժողովրդի ցասմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: