Նշվում է, որ որոշ մարդիկ պետք է պատվաստվեն 3-րդ անգամ

Թագավարակը շարոնակում է ամուր կառչած մնալ Երկրից։ Արդեն տևական ժամանակահատված է, ինչ մարդուն չի հաջողվում ազատվել վիրուսից։

Մասնագետները փորձում են հնարավոր միջոցները և մեթոդները գտնել համաճարակից րոպե առաջ ազատվելու համար։ Սակայն կան մարդիկ, ովքեր կտրուկ մերժում են պատվաստումները՝ վտանգավոր համարելով դրանք։

Աշխարհի տարբեր երկրներում հասարակության որոշ հատված բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ պատվաստումների։

ԱՀԿ մի խումբ փորձագետներ եկել են այն եզրահանգման, որ որոշ մարդկանց անհրաժեշտ է երեք դեղաչափ։ Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ այն մարդիկ, ովքեր թույլ իմունիտետ ունեն, երկու դեղաչափով կարող են ծանր տանել վարակը։

Եվ, առհասարակ, տարբեր երկրներում բժշկական գործունեություն ծավալող մասնագետներ մտածում են, որ անձին 3 դեղաչափ պատվաստում է անհրաժեշտ համավարակից պաշտպանված լինելու կամ թեթև ընթացք ունենալու համար։ Մասնագետները գտնում են` դա հատկապես կարևոր է վաթսուն անց տարիքի մարդկանց համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: