«Նմա՞ն ենք ես ու ապերս իրար»․ Մենչը եղբոր հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե ինչպիսին են եղբայրները

Հումորիստ, դերասան Արմեն Պետրոսյանն ընտանքի հետ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Երկար տարիներ է, ինչ ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում։


Այս օրերին Մենչն ընտանիքի հետ միասին գտվում է Հայաստանում։ Այդ մասին տեղեկանում ենք հումորիստի համացանցային հարթակից։

Նա հաճախ է ներկայացնում լուսանկարներ, որտեղ երևում է, որ հումորիստի ընտանիքը հաճախակի է հանդիպումներ ունենում ընկերների և հարազատների հետ, ինչպես նաև այցելություններ կատարում հայրենիքի գեղատեսիլ վայրեր։

Մենչը հանրայնացրել է լուսանկար, որտեղ լուսանկարված է նաև նրա հարազատ եղբայրը։

Կից դերասանը գրել է․ «Նմա՞ն ենք ես ու ապերս իրար»։ Մենչի հանրայնացված լուսանկարը օգտատերերի կողմից բազմաթիվ հավանումների է արժանացել։

Մեկնաբանությունների հատվածում Մենչի հետևորդները գրառումներ են կատարել, որտեղ առանձնանում են այնպիսի բովանդակությամբ մեկնաբանություններ, ինչպիսիք են օրինակ՝ «Արմե՛ն ջան, ես ու դու ավելի շատ ենք իրար նման», «Ընդհանրապես նման չեք» և այլն։ Եվ, իրավամբ, եղբայրներն իրար նման չեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: