Անահիտ Սիմոնյանը տարբեր առիթներով խոստովանել է, որ իր կյանքում մեծ տեղ ունի իր որդին՝ Արմանը, ում համար նա շարունակ փոխում է սեփական բնավորության ու նախասիրությունների որոշ կետեր, որպեսզի տղան իրեն միշտ երջանիկ զգա։
Չնայած Արմանի ծնողներն ամուսնալուծվել են, սակայն նրանք մեծ նրբանկատությամբ ու հարգանքով են միմյանց վերաբերվում, որպեսզի որդին իրեն լիարժեք ընտանեկան միջավայրում զգա և էմոցիոնալ տխուր ապրումներ չունենա։
Արմանը մեծ սիրով է ժամանակ անցկացնում թե՛ մայրիկի, թե՛ հայրիկի հետ։ Այդ մասին կարելի է դատել՝ հիմնվելով նրա ծնողների սոցցանցային հրապարակումներից։
Անահիտն իր հերթական ջերմ լուսանկարն է տեղադրել որդու հետ։ Լուսանկարին կից նա հարցում է կազմակերպել՝ արդյոք նմա՞ն են իրար։
Օգտատերերը բավականին ազնիվ են գտնվել ու ասել է, որ երեխան ավելի շատ նման է իր հայրիկին, իսկ օգտատերերից մեկն էլ ասել է, որ Արմանը շատ նման է նաև իր Ծովիկ տատիկին։
Նշենք, որ Ծովինար Թորոսյանը Արմանի մայրական կողմի տատրկն է, ով նույնպես կանաչ աչքեր և արտահայտիչ դիմագծեր ունի։