«Նկատե՞լ եք, որ Ռուսաստանից Հայաստան փախածները միայն ռուսներն են: Ձևի համար մեջները մի ուդմուրտ, կամ կաբարդին, կամ չեչեն չտեսա: Ու սա շատ կարևոր բանի մասին է վկայում․․․»

Արթուր Դանիելյանը գրում է․ «Նկատե՞լ եք, որ Ռուսաստանից Հայաստան փախածները միայն ռուսներն են: Ձևի համար մեջները մի ուդմուրտ, կամ կաբարդին, կամ չեչեն չտեսա: Ու սա շատ կարևոր բանի մասին է վկայում:

Էս պահին ՌԴ երիտասարդ բնակչության համարյա կեսը ռուս չէ և մոտ մեկ տասնամյակից ռուսները բնակչության կեսից քիչ կլինեն: Զուր չէ, որ Արցախում ՌԴ խաղաղապահների առաջին կառուցած բանը մզկիթն էր:

Ուկրաինա ներխուժելով` փաստացի վերջ դրվեց «русский мир» կոչվող ազգայնական պրոյեկտին ու դրա փոխարեն փորձում են ապազգային պրոյեկտ առաջ բերեն: Դրա պատճառը բնականաբար, ոչ թե գաղափարախոսական է, այլ զուտ մարտավարական, ընդ որում՝ շատ նեղ մարտավարական:

Փոփոխվող ազգային-էթնիկական պատկերի ֆոնին իշխանություն պահելու համար պետք է աստիճանաբար հեռանալ ռուս էթնոսից ու փորձել կառուցել կոսմոպոլիտիզմի բուրգը ասիական թեքումով: Ռուս էթնոսն էլ, ինչպես տեսնում ենք, արդեն համակերպվել է պարտության հետ ու ստանձնել է դիտորդի դեր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: