Կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Դատապարտյալը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։ Գործի առթիվ վերջնական վճիռը կայացվել է հուլիսի 8-ին, Ախալքալաքի դատարանի կողմից։
Կինը մեղավոր է ճանաչվել և նրան 300 ժամ հանրային աշխատանքների դատապարտվել, ինչը նշանակում է, որ կինն առանց աշխատավարձի կաշխատի հօգուտ պետության։ Վերջինի փաստաբանի խոսքով՝ վճիռը բողոքարկելու համար շուրջ մեկ ամիս ժամանակ կա, և նրանք կդիմեն այդ քայլին։
Կնոջ և ամուսնու հարաբերությունները պարզաբանող դատական գործընթացները Ախալքալաքի Նինոծմինդա շրջանում ընթանում են մի քանի ամիս։
Ամուսնու խոսքով՝ 30 տարի համակեցության ընթացքում կինը պարբերաբար վիրավորել է իրեն, ինչի պատճառով ստիպված է եղել գիշերել փողոցում, երբեմն՝ հարևանների մոտ։ Իսկ 52-ամյա կինը պնդել է, թե ամուսինն իր նկատմամբ փորձել է բռնություն գործադրել՝ սառը զենքով սպառնալով։
ՆԳ նախարարության տվյալն երով 2018-ի մայիսի 15-ին մի կին զանգահարել է իրավապահներին և ամուսնուն բռնության մեջ մեղադրել, սակայն հետաքննության շրջանակում պարզվել է, որ զոհը հենց ամուսինն է։ Ուստի մեղադրանքներ առաջադրվել են կնոջը։